Շահումյանում բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը․ կա 1 զոհ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Շահումյանում բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը․ կա 1 զոհ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «Kamaz» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Մինչ վթարի վայրում զննություն էին կատարում քննիչները՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, հայտնում են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Leave a Comment