ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի ջանքերը ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա այս մասին ասել է գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ. Ուկրաինայի անվտանգությունը նույնպես պետք է ապահովվի», – նշել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «պատրաստ է աշխատել այս ուղղությամբ»։