Վախեցման քայլ․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Միքայել Սրբազանի կալանքի երկարաձգման մասին

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ դատապարտել է դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշումը, որով մերժվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը և կալանքը երկարացվել է տասը օրով։

Խորհուրդը շեշտել է, որ այդ որոշումը ոչ թե արդարադատության, այլ վախեցման քայլ է, և այն դատական համակարգի վրա դնում է այն բիծը, որը երկար տարիներ չի ջնջվելու։

«Սա արդարադատություն անվան տակ օրինականացվող կամայականություն է, երբ մարդու ազատությունը պահվում է ոչ թե փաստերով, այլ քաղաքական պատվերով, իսկ դատական նիստերը վերածվում են կանխատեսելի ներկայացման»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրավապահները հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Օգոստոսի 15-ին դատարանը 10 օրով երկարաձգել էր Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը:

Leave a Comment