ԵՄ առաջնորդները հայտարարության տեքստ են պատրաստում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքների վերաբերյալ, այս մասին РИА Новости-ին հայտնել է աղբյուրը։
«Այո, նման փաստաթուղթ է պատրաստվում է»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաջողվել է համաձայնության գալ տարածքային փոխանակումների և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման հարցի շուրջ։ Հանդիպումն ավարտվել է՝ առանց հրադադարի շուրջ համաձայնության։ Երկուշաբթի սպասվում է Զելենսկու այցը Վաշինգթոն։