Թրամփը երկուշաբթի Զելենսկիին հրավիրել է Վաշինգտոն՝ ՌԴ-ի հետ գործարքի մանրամասները քննարկելու համար


Միջազգային

Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած հեռախոսազրւյցի ժամանակ Թրամփը Զելենսկիին հրավիրել է Վաշինգտոն՝ Ռուսաստանի հետ գործարքի մանրամասները քննարկելու համար:

Զելենսկին ընդունել է Պուտինի հետ բանակցություններից հետո Թրամփի կողմից իրեն տրամադրված տեղեկատվությունը և ասել, որ պատրաստ է եռակողմ հանդիպման ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ։
Նա նաև ասել է, որ Թրամփը երկուշաբթի օրը իրեն հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների՝ «հակամարտությանը վերջ դնելու գործարքի մանրամասները քննարկելու» համար։

Ըստ մի շարք աղբյուրների Թրամփը, ինչպես եւ ենթադրելի էր, եվրոպացիներին և Զելենսկուն փաստացի վերջնագիր է ներկայացրել` կամ մենք շարժվում ենք դեպի խաղաղություն, որտեղ Զելենսկին ստիպված կլինի զիջել տարածքներ, կամ ես դուրս եմ գալիս պատերազմից, և Եվրոպան ինքը կֆինանսավորի Կիևին։ Սա միջնաաժամկետ հեռանկարում կհանգեցնի Ուկրաինայի լիակատար պարտության։

Leave a Comment