ԱՄՆ–ն Ալյասկայի գագաթնաժողովից հետո հրաժարվել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը. Մեդվեդև

https://arm.sputniknews.ru/20250816/amnn-aljaskaji-gagatnazhvoghvovic-hetvo-hrazharvel-e-metsacnel-rusastani-vra-tshnshumy-medvedev-92436561.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39956291_191:0:2920:2047_1920x0_80_0_0_47ca858fbe9155adb4ff5ba5146dace1.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բանակցություն, ալյասկա, ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ուկրաինա, նատօ, դմիտրի մեդվեդև

բանակցություն, ալյասկա, ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ուկրաինա, նատօ, դմիտրի մեդվեդև

Բաժանորդագրվել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի առաջին արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքում հրաժարվել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը: Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման արդյունքները։

«Գրեթե երեք ժամ տևած զրույցի արդյունքներով` Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը։ Համենայնդեպս, առայժմ»,-գրել է Մեդվեդևը Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջն անձամբ և մանրամասն ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ռուսական պայմանները:

«Վերականգնվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակով հանդիպումների լիարժեք մեխանիզմը։ Հանգիստ, առանց վերջնագրերի և սպառնալիքների», – հայտարարել է Մեդվեդևը։

Նրա կարծիքով՝ հանդիպումն ապացուցել է, որ առանց նախապայմանների բանակցությունները և հատուկ ռազմական գործողության միաժամանակյա անցկացումը հնարավոր են։

«Կարևորը` երկու կողմերն ուղղակիորեն պարտավորվել են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցություններում Կիևի և Եվրոպայի հետ ապագայում հասնել արդյունքների», – կարծում է Մեդվեդևը:

Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում

Leave a Comment