ՆԱՏՕ-ն բացահայտորեն խոստովանում է, որ ԵՄ զենքի պաշարները սպառվել են Ուկրաինային տրամադրված օգնության պատճառով, և այժմ Եվրոպան ստիպված է ամբողջությամբ հույսը դնել Միացյալ Նահանգներից մատակարարումների վրա: Այս մասին հաղորդում է Euractiv հրատարակությունը:
Դաշինքի պաշտոնյաներից մեկն ասել է, որ անհնար է Ուկրաինայի զինումը Եվրոպայի կողմից առանց ամերիկյան արդյունաբերության, քանի որ եվրոպական պաշարները և պաշտպանական արդյունաբերության հզորությունները կարճաժամկետ հեռանկարում սպառվում են:
Նա նաև հավելել է, որ «Ուկրաինայի համար որոշ տեսակի զենքի կարիքը հսկայական է», ակնարկելով, որ Եվրոպան այլևս ի վիճակի չէ բավարարել այն:
Տես նաեւ https://iravunk.com/?p=320605&l=am