https://arm.sputniknews.ru/20250815/majr-atvory-datapartel-e-miqajel-srbazani-ev-karapetjani-kalanqy-erkaradzgelu-vorvoshumnery-92420949.html
Մայր աթոռը դատապարտել է Միքայել սրբազանի և Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումները
Մայր աթոռը դատապարտել է Միքայել սրբազանի և Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումները
Sputnik Արմենիա
Մայր աթոռում վստահ են, որ եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել նրանց… 15.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-15T23:57+0400
2025-08-15T23:57+0400
2025-08-16T00:03+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
սամվել կարապետյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905522_0:47:1600:948_1920x0_80_0_0_f6f94c61ac2fb5f20b5fc9fc18e90ec6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտել է Միքայել սրբազանի և բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումները։Ընդգծվում է, որ այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:Մայր աթոռում վստահ են, որ եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել նրանց և արդարության ձայնը:Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի բերած հիմնավորումները համոզիչ չէին, այդ հիմքով կալանքից ազատման միջնորդությունը ենթակա է մերժման։Նա Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգեց 10 օրով` պահպանելով սահմանափակումները։Օգոստոսի 15–ին էլ ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905522_137:0:1464:995_1920x0_80_0_0_7cd8a0b920128c57bd017f02f720a853.jpg
մայր աթոռ սուրբ էջմիածին, սամվել կարապետյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք
մայր աթոռ սուրբ էջմիածին, սամվել կարապետյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք
Մայր աթոռում վստահ են, որ եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել նրանց և արդարության ձայնը:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտել է Միքայել սրբազանի և բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումները։
Ընդգծվում է, որ այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:
Մայր աթոռում վստահ են, որ եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել նրանց և արդարության ձայնը:
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն, բացառվի ապօրինի հետապնդումը, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն կալանքից»,–նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի բերած հիմնավորումները համոզիչ չէին, այդ հիմքով կալանքից ազատման միջնորդությունը ենթակա է մերժման։