«Բարսելոնան» և Ժուլ Կունդեն նոր պայմանագիր են կնքել

Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է համագործակցությունը թիմի ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր պայմանագրի համաձայն՝ Կունդեն Իսպանիայի չեմպիոնի կազմում կմնա մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը։

26-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնային» միացել է 2022 թվականի հուլիսին և այդ ժամանակից ի վեր կայունորեն հանդես է գալիս կատալոնական թիմի պաշտպանությունում։