Iravunk.com | Գորիսյան օրեր


Հասարակություն

Տոնական խնջույքը Գորիսի սրտում արդեն թեժ է:
Միջոցառումները նախագծված են այնպես, որ յուրաքանչյուր այցելու ոչ թե պարզապես դիտորդ լինի, այլ դառնա գորիսյան միջավայրի լիիրավ մասնակիցը՝ զգալով քաղաքի ոգին արվեստի, խոհանոցի, երգուպարի և անմիջական շփման միջոցով։ Սա ինքնությունը վերահաստատելու և համայնքային կապերն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն է։

«Գորիսյան օրեր» միջոցառումների օրակարգ (Օգոստոսի 15)

Ժամը 13:00 – Նկարիչների սիմպոզիում  և միջոցառումների մեկնարկ Ակսել Բակունցի տուն-թանգարանում։

Ժամը 14:00 – «Գորիսյան ավանդական հյուրասիրություն» Մաշտոցի փողոցում։

Փողոցը կվերածվի  մեծ, հյուրընկալ բակի, որտեղ տեղացիները կհյուրասիրեն Գորիսյան ավանդական համերով ուտեստներ՝ կիսվելով իրենց ջերմությամբ։

Ժամը 15:00 – քաղաքի կենտրոնական 

հրապարակը կդառնա տոնի էպիկենտրոնը՝ միավորելով բոլորին։ Այստեղ կանցկացվեն ավանդական մարզախաղեր և մրցույթներ, կգործեն տեղական արտադրանքի և ձեռագործ աշխատանքների տաղավարներ, իսկ փոքրիկների համար կբացվի «Մանկական աշխարհ» ժամանցային գոտին։

Ժամը 18:00 – Սյունիքի տարազների ցուցադրություն.

«Տերյան» մշակութային կենտրոնը կներկայացնի Սյունիքի տարազների յուրօրինակ հավաքածուն՝ ցուցադրելով տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունը։

Ժամը 19:00 – Գալա-համերգ Կենտրոնական հրապարակում


Возможно, это изображение 11 человек
Возможно, это изображение 4 человека
Возможно, это изображение 2 человека
Возможно, это изображение 2 человека

Leave a Comment