«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ, հայտնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ՝ նա Իսպանիայում կմնա ևս հինգ տարի։ Անցած մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ, խփել 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։ Վաղը՝ օգոստոսի 16-ին, «Բարսելոնան» կսկսի իր պայքարը Լա լիգայի նոր մրցաշրջանում՝ «Մալյորկայի» դեմ խաղով։