Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ու ևս երկու հայ ծանրորդներ զորակոչվել են բանակ, հայտնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի ազգային հավաքականի անդամները` Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը, պատանիների Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հովհաննես Հովհաննիսյանը, պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Սերյոժա Բարսեղյանը զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության` Բանակի կենտրոնական մարզական ակումբ (ԲԿՄԱ): Մեր ծանրորդներին մաղթում ենք ուժ, տոկունություն ու հաղթանակներ»,- նշված է ՀՖԾ-ի տարածած հայտարարությունում։
Ինչպես նշված է տարածած հայտարարությունում, ծանրորդները պարտադիր զինվորական ծառայությունը կանցկացնեն Բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ)։