Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ցզյան Բինը պահանջել է, որ Ֆիլիպիններն անհապաղ դադարեցնեն Չինաստանի ինքնիշխանությունը խախտող սադրիչ խոսքերն ու գործողությունները: Ավելի վաղ մի քանի ֆիլիպինյան նավեր անօրինական կերպով ներխուժել են Չինաստանի տարածքային ջրեր Հուանգյան Դաո կղզու մոտ՝ ստեղծելով բարդ և լարված ծովային իրավիճակ։
Ցզյան Բինը նշել է, որ գործողությունները լրջորեն խաթարել են Չինաստանի ինքնիշխանությունն ու ազգային շահերը, լուրջ սպառնալիք են ստեղծել չինական անձնակազմերի անվտանգության համար և վնասել Հարավչինական ծովում խաղաղությունն ու կայունությունը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։