«Երբեք այդքան ազատ չեմ եղել, որքան այս 50 օրը»․ Միքայել Սրբազան

«Երբեք այդքան ազատ չեմ եղել, որքան այս 50 օրը»․ Միքայել Սրբազան

«Բազմաթիվ հոգևորականների անցած ճանապարհով եք ինձ անցկացնում։ Այն է՝ հանիրավի դատապարտվել, հալածվել և ազատազրկման մեջ գտնվել»,- դատարանում ասաց Միքայել Սրբազանը՝ նշելով, որ երբեք այդքան ազատ չի եղել, քան այս 50 օրը, որ գտնվել է անազատության մեջ։ Նրա խոսքով այսօր նաև լրանում է 50 տարին, որ ընտրել է Եկեղեցուն ծառայելու առաքելությունը։ «Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվեց հնարավորություն հասկանալու, թե ինչպես կարելի է անազատության մեջ լինել լիակատար ազատ։ Չկա մի վայր, որտեղ Աստված ներկա չէ, այդ ինչպե՞ս պետք է մեկուսացնեք ինձ, որ զրկվեմ Աստծո ներկայությունից»․- ասաց Սրբազանը՝ հավելելով, որ հոգևորականը չի ընկճվում ազատազրկումից։ Նա նշեց, որ նման կարծիքի է նաև Բագրատ Սրբազանը, ում համար ևս ազատազրկումը պատիժ չէ։

Leave a Comment