
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում։
Երբ նա մտավ դատական նիստերի սենյակ, լրագրողը հարցրեց․ «ո՞նց եք», ինչին Միքայել Սրբազանը կատակով պատասխանեց․ «Սաղ դուք եք մեղավոր, այ դու ես մեղավոր»։