Ղազախստանի իշխանությունները կոչ են անում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրներին չսահմանել անդամ պետությունների համար թաքնված սահմանափակումներ և առևտրում չստեղծել արհեստական խոչընդոտներ։ Այդ մասին Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում։
«Ղազախստանյան արտադրողները և փոխադրողները ապավինում են ընդհանուր եվրասիական շուկայի բացությանն ու հասանելիությանը, բայց ցավոք, շարունակում են բախվել թաքնված սահմանափակումների։ Փաստորեն, մենք ականատես ենք լինում մատակարարվող և տեղափոխվող ապրանքների լիարժեք անասնաբուժական, սանիտարական, մաքսային հսկողության։ Նկատվում են կրկնակի հարկման նշաններ»,- ասել է Բեկտենովը։
Նրա գնահատմամբ՝ մի շարք դեպքերում չի ապահովվում ապրանքների անարգել տարանցումը ԵԱՏՄ պետությունների տարածքներով։ «Գործընկերներ, երբ մենք ստեղծում էինք մեր միությունը, մենք նպատակ էինք դրել ապահովել ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը։ Ես նախկինում առաջարկել էի քննարկել այս խնդրի լուծման հնարավոր մոտեցումները։ Հանձնաժողովին խորհուրդ է տրվում շարունակել աշխատանքը մնացած խոչընդոտների և սահմանափակումների հետևողական վերացման ուղղությամբ», – բացատրել է վարչապետը։