ԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին

Օտար երկրների միջամտությունը չի նպաստում Հարավային Կովկասում կայուն անվտանգությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

«Իրանը, կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հայտարարել երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու իր անփոփոխ դիրքորոշման մասին։ Նա գտնում է, որ օտար երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին՝ չի նպաստի կայուն անվտանգությանը», — ասել է Ռեզա Արեֆը:

Նշենք, որ Իրանի փոխնախագահը, որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ՝ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

The post ԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին appeared first on Yerevan Today.

Leave a Comment