EUMA մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև – Նորություններ 15.08.2025

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում (EUMA) կշարունակի իր գործունեությունը, դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը։

«Առաքելության մանդատն է վերահսկել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում տիրող իրավիճակի մասին», – ասել է նա՝ նշելով, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։

Leave a Comment