Փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ ՌԴ-ն առաջիկայում սպասում է Փաշինյանի այցին

ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանն առաջիկայում սպասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հաղորդում Է «Ինտերֆաքսը»:
«Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր և բավականին մոտ ապագայում մենք նրան կրկին սպասում ենք Ռուսաստանում, սպասում ենք նրա այցին»,- Ղրղզստանում լրագրողներին ասել է Օվերչուկը։

Leave a Comment