Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ապացուցեց՝ Հայաստանում արդարադատություն չկա, սակայն այն անպայման վերականգնվելու է։ Խորհուրդը շեշտել է, որ ապագայում դատավորները պետք է գործեն ոչ թե վախի, այլ բացառապես օրենքի հիման վրա։
Հայտարարությունում շնորհակալություն է հայտնվել երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին և բոլոր աջակիցներին՝ թե դատարանի բակում, թե հեռավար հետևած քաղաքացիներին։
Խորհուրդը նաև ընդգծել է, որ բոլոր ծրագրերը մնում են ուժի մեջ, և օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որը, ըստ հայտարարության, նոր ու վաղուց սպասված էջ է բացելու Հայաստանի պատմության մեջ։