ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ իր ելույթից հետո արագ լքեց նիստերի դահլիճը։
Նա ներողություն խնդրեց իր այդ քայլի համար և հայտարարեց, որ ստիպված է արագ վերադառնալ Մոսկվա։
«Գիտեք, որ այսօր Ալյասկայում տեղի է ունենալու ռուս–ամերիկյան գագաթնաժողովը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Ես պետք է Ռուսաստանում լինեմ, սակայն ԵԱՏՄ այս նիստին ռուսական պատվիրակությունը կշարունակի իր աշխատանքները»,– հայտարարեց Միշուստինը։