ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ Երևան կժամանի

Քաղաքականություն

15.08.2025 | 11:50

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ Երևան կժամանի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հաջորդ շաբաթ մեկնում եմ Երևան։ Ուղևորությունը նախապես էր ծրագրված, դրա շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ալթայում կայացած հանդիպման ժամանակ։ Այցը կապված է այն բանի հետ, որ Հայաստանի նորմատիվ իրավական կարգավորումներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ այցի ընթացքում սպասվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկելու են «Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված նրբությունները»։

 

 

Leave a Comment