
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը քննարկելու համար։
«Ես հաջորդ շաբաթ կմեկնեմ Երևան։ Այցելությունն ինքնին նախապես պլանավորված էր, այն կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը»,- լրագրողներին ասել է նա։
Օվերչուկի խոսքով, այս հարցը կքննարկվի առաջիկա այցի ընթացքում։ «Հետո Վաշինգթոնում տեղի ունեցավ հանդիպում, ստորագրվեց հռչակագիր։ Հետևաբար, սպասվում է նաև, որ հնարավոր է հանդիպում լինի Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ մենք կքննարկենք որոշակի նրբերանգներ, որոնք հիմնականում կապված են Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ», – հավելել է նա։
Փոխվարչապետը բացատրել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասում իր շահերին վերաբերող հարցերով, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցությունների զարգացմամբ։