Պատրաստ է Աղազարյանի գիրքը՝ ի հակակշիռ Փաշինյանի գրքի. ԶԼՄ – Armenia Today

ԱԺ անկախ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» նախկին անդամ Հովիկ Աղազարյանի գիրքը՝ ի հակակշիռ վարչապետի` «Երկրի հակառակ կողմը» գրքի, պատրաստ է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Աղազարյանի գիրքն ավելի քան 300 էջանոց է լինելու: Հեղինակը ուշագրավ դրվագներ էր խոստացել` հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված պատմություններում: Նա Փաշինյանին համեմատել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, բայց, ինչպես ինքն է ասել, «Վազգենի վատ կողմերի հետ»:

Գիրքը տպարան կուղարկվի սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին էլ Աղազարյանը գրքի շնորհանդեսը կկազմակերպի։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 12-ին դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ ԱԺ-ն հավանություն էր տվել և անձեռնմխելիությունից զրկել նրան: Մարտի 28-ին Քրեական դատարաններից Armenia Today-ին հայտնել էին, որ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ 

 

 

Leave a Comment