«Ես ուզում էի, որ իմ ծնողները լինեն միասին, ինչպես բոլոր երեխաները: Իսկ, երբ արդեն մեծ ես լինում, ավելի ծանր ես տանում, որովհետև ինչ-որ մի բանի սովորում ես շատ ավելի երկար: Այսինքն՝ 20-22 տարի իմ ծնողներին տեսել եմ միասին, ու կարևոր չէ՝ իրենք լավ հարաբերությունների մեջ են, թե վատ:
Հիմա ես հասկանում եմ, դա միգուցե էգոիզմ է, հարմարավետության հարց է, որովհետև մենք միասին չկարողացանք տեղափոխվել Միացյալ նահանգներ, հայրս մնաց այստեղ, մայրս՝ գնաց: Հարցեր ունեմ դրա հետ ու այդ հարցերը նրանց տվել եմ: Ամեն մեկը յուրովի է պատասխանել, երբ ներկա է եղել այս կյանքում ու մենք զրուցել ենք դրա մասին»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ՝ ծնողների բաժանման մասին պատմել է դերասանուհի Մարիամ Դավթյանը:
