
«ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկաների հետագա ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը շարունակում են մնալ Հայաստանի համար առաջնահերթություն»,-Ղրղզստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով․ որ էներգետիկ շուկաների ձևավորումն ու դրանց գործունեությունը պետք է դառնան ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմաններ ապահովելու հիմքերը։