Արցախցի Արման Ավանեսյանը դարձել է Չինաստանում անցկացվող «Աշխարհի խաղեր» մրցաշարի չեմպիոն

Չինաստանում անցկացվող «Աշխարհի խաղեր» մրցաշարում արցախցի մարզիկ Արման Ավանեսյանը հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել չեմպիոն, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Ավանեսյանը հանդես է գալիս մարտական սամբո մարզձևում՝ 98 կգ քաշային կարգում։

Ապրիլի 24-ին ԱվանեսյանըԿիպրոսում ընթացող մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն էր հռչակվել։

Leave a Comment