Չելսին Ակումբային ԱԱ-ից ստացած գումարի մի մասը կտրամադրի Ժոտայի ընտանիքին

«Չելսին» ակումբային աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի համար ստացած մրցանակային գումարի մի մասը կտրամադրի Դիոգու Ժոտայի ընտանիքին։

Ըստ The Athletic-ի՝ «Չելսիի» ֆուտբոլիստները որոշել են իրենց պարգևավճարների մի մասը փոխանցել «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի ընտանիքին։ Աղբյուրի տեղեկություններով՝ ընտանիքին կտրամադրվի մոտ 15,5 միլիոն դոլար։ Այս որոշումը կայացվել է ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստների համատեղ քննարկմամբ։

Հուլիսին «Չելսին» հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ում կայացած ակումբային աշխարհի առաջնությունում։ Եզրափակիչում անգլիական ակումբը 3:0 հաշվով առավելության է հասել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ։

Հուլիսի 3-ին հայտնի է դարձել, որ Դիոգու Ժոտան և նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, որը հանդես էր գալիս «Պենաֆիել» ակումբում, զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Ժոտան 28 տարեկան էր։ Նա Պորտուգալիայի հավաքականի կազմում երկու անգամ հաղթել է Ազգերի լիգան, ինչպես նաև «Լիվերպուլի» կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն և գավաթակիր։

Leave a Comment