Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ․ ՆԳՆ

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ և տուժածներ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 17։09-ին։ Ըստ գերատեսչության՝ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Toyota մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz-ի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Գերատեսչությունից հավելել են, որ փրկարարները Toyota-ի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ մյուս ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Leave a Comment