Ստրկամիտ, այս երկրի առաջին թշնամիները, առաջին հանցագործները․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականների մասին

 «ՔՊ-ականներին արձագանքելն անիմաստ զբաղմունք է․ նրանք մեկ հոգու կամակատարներ են, ստրկամիտ, ինքնուրույնությունից զուրկ, այս երկրի առաջին թշնամիները, առաջին հանցագործները։ Այն, ինչ նրանք արել են իրենց «առաջնորդի» գխավորությամբ այս երկրի և ժողովրդի հետ, պարզ էր դեռ տարիներ առաջ, որ այսպես է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը․ նա դատարանի բակ էր եկել ի աջակցություն Սամվել Կարապետյանի, որի կալանքը երկարաձգելու միջնորդություն է քնվում հակակոռուպցիոն դատարանում։

«Ես խորապես համոզված եմ, որ մեր հասարակությունն արդեն իսկ ճանաչել է ով ով է և եթե դուք համեմատեք Սամվել Կարապետյանի, ընդհանրապես Կարապետյան գերադաստանի տեսակը, մարդ տեսակը, հայ տեսակը, բարեգործ տեսակը, ՔՊ-ականների ողջ բոլուկի հետ, կտեսնեք, որ Կարապետյանի արածի 0,0000001 տոկոսն էլ նրանք ոչ միայն չեն արել, այլև անկարող են անել։

Մեր հասարակությունը արդեն ռեալ տեսնում է՝ ով ով է և տարբերակում է պետության թշնամիներին և իրական վաղվա պետություն կառուցողներին։ Ե՞րբ եմ ասել դեռ ԱԺ-ում, որ Սամվել Կարապետյանի տեսակը կառուցող տեսակ է, Նիկոլ Փաշինյանի տեսակը՝ քանդող, ավերող, և՛ իրեն, և՛ իր երկիրը նվաստացնող տեսակ է։ Մի խնդիր ունեն՝ հնարավորինս երկարաձգել իրենց իշխանությունը։ Բայց հրաշալի գիտեն, որ ամեն բան, որ սկիզբ ունի, ունի նաև վերջ, և իրենց վերջը լինելու շատ վատ։ Խոստանում եմ»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment