Պատասխան Թրամփին. Հնդկաստանն ու Չինաստանը պատրաստվում են վերսկսել առևտուրը


Միջազգային

Պատասխան Թրամփին. Հնդկաստանն ու Չինաստանը պատրաստվում են վերսկսել առևտուրը: Իսկ  ԱՄՆ պատժամիջոցները ամրապնդում են BRICS-ը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ աղբյուրի, հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Հնդկաստանն ու Չինաստանը պատրաստվում են քննարկել առևտրային փաթեթ, որը ներառում է հազվագյուտ մետաղային մագնիսների, պարարտանյութերի և դեղագործական արտադրանքի մատակարարումները։

 BRICS-ի երկու խոշորագույն երկրների միջև առևտուրը մասամբ սառեցվել է սահմանային վեճերից և ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերից հետո։

Բանակցությունները կարող են տեղի ունենալ օգոստոսի վերջին՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին այցի ժամանակ։

Տես նաեւ https://t.me/iravunk/56334 

Leave a Comment