Հնդկական Քաշմիրում հորդառատ անձրևների զпհ է դարձել 34 մարդ

Դիտում ՝ 25 851

Հնդկական Քաշմիրում հանկարծակի, հորդառատ անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, ավելի քան 200–ը անհետ կորած է համարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Դեպքը տեղի է ունեցել Քիշթվար շրջանի Չասոտի քաղաքում, որը ուխտագնացության ճանապարհին հայտնի կանգառ է համարվում։ Օրեր առաջ Ուտտարախանդ նահանգի գյուղերից մեկում ջրհեղեղ էր եղել:

Ջրհեղեղը տարել է գյուղի համայնքային խոհանոցը և անվտանգության կետը:

«Մեծ թվով ուխտավորներ էին հավաքվել ճաշի, նրանք տարհանել են», — ասել է պաշտոնյան։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment