«Սա ցուցադրական դատավարություն է, կապ չունի Սամվել Կարապետյանի վարքագծի հետ»․ Ռոբերտ Ամստերդամ

«Սա ցուցադրական դատավարություն է, կապ չունի Սամվել Կարապետյանի վարքագծի հետ»․ Ռոբերտ Ամստերդամ

«Թույլ կառավարությունը, սեփական սխալներից ուշադրությունը շեղելով, հարձակվում է Եկեղեցու, Հիսուս Քրիստոսի և անմեղ մարդու՝ Սամվել Կարապետյանի վրա։ Այսօր ամոթալի օր է Հայաստանի համար»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայտնի իրավաբան, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ ընդգծելով՝ սա ցուցադրական դատավարություն է։
«Ամբողջ իմաստը ուշադրությունը շեղելն է։ Սա կապ չունի պարոն Կարապետյանի վարքագծի հետ։ Սա ամբողջովին կապված է այս կառավարության քաղաքական կարիքների հետ․․․ Ի՞նչ հիմքով են հարձակվում Հիսուս Քրիստոսի զավակների վրա մի երկրում, որտեղ 93%-ը եկեղեցու հետևորդներ են»,- ընդգծել է Ամստերդամը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ կսպասեն այսօրվա դատարանի որոշմանը, որից հետո կպլանավորեն անելիքները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

«Սա ցուցադրական դատավարություն է, կապ չունի Սամվել Կարապետյանի վարքագծի հետ»․ Ռոբերտ Ամստերդամ

Leave a Comment