Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը. կա 1 զпհ, 6 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարության փրկարար ծառայության Հրազդանի և Չարենացավանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: 

  

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է: 

 

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ մինչ նրանց ժամանումը՝ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել ու ստեղծել էին արհեստական խցանում և միայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:  

  

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մեկը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել բաժանարար գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դեպի Սևան ընթացող ճանապարհահատվածում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: 

Leave a Comment