
«Այսօր հերթական քաղաքական ֆարսն է Սամվել Կարապետյանի հանդեպ»,- այս մասին լրագրողերի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հույս հայտնելով, որ Հակակոռոպցիոն դատարանի դատավորն այս անգամ զերծ կմնա քաղաքական պատվեր կատարելուց, քանի որ մեղադրանքը աբսուրդային է։
«Ակնհայտ է մի բան. Իմ հանդիպումները միջազգային տարբեր ակտորների հետ վկայում են մի բան. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ էլ ուտի, Հայաստանում հավատարմագրված եվրոպական դեսպաններն ասելու են՝ դա ժողովրդավարության վերջին ճիչն է։ Այնպես որ մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, բայց պետք է ամեն ինչ անենք՝ հարամելու Հայաստանում միջազգային այն կառույցների կյանքը․․․, որոնց առաքելությունը մարդու իրավունքի, ազատ խոսքի պաշտպանությունն է»,- ընդգծեց Զոհրաբյանը։