Meta-ն ձեռք է բերել WaveForms ԱԲ ձայնային ստարտափը։ Այս մասին հայտնել է The Information-ը, ավելացնելով, որ գործարքի ֆինանսական մանրամասները չեն հանրայնացվել։
Այս գործարքը ուժեղացնում է Meta-ի նոր ԱԲ բաժինը՝ Superintelligence Labs-ը և հաջորդում է նախորդ ամիս PlayAI ստարտափի ձեռքբերմանը։
WaveForms-ը հիմնադրվել է ընդամենն ութ ամիս առաջ և հասցրել է ներգրավել 40 միլիոն դոլար ներդրում Andreessen Horowitz-ից՝ ունենալով 160 միլիոն դոլարի գնահատում մինչև ֆինանսավորումը։ Ընկերության համահիմնադիրները՝ Meta-ի և OpenAI-ի նախկին հետազոտող Ալեքսիս Կոնուն և Google-ի գովազդային ռազմավարաթյան նախկին պատասխանատու Քորալի Լեմեթրը արդեն միացել են Meta-ին։
WaveForms-ը նպատակ ուներ լուծել «Թյուրինգի խոսքի թեստը», որն ուսումնասիրում է, թե արդյոք հնարավոր է տարբերել մարդու ձայնը ԱԲ-ի կողմից ստեղծած ձայներից։ Ընկերությունը նաև աշխատում էր «Ընդհանուր էմոցիոնալ բանականության» վրա՝ ԱԲ-ի էմոցիոնալ ինքնագիտակցությունը և կառավարելիությունը զարգացնելու համար։ Ընկերության կայքը, սակայն, արդեն հեռացված է։