Հակակոռուպցիոն դատարանը քննում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Սամվել Կարապետյանի մեղադրանքի հիմքը եկեղեցուն սատարող խոսքն է։
Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները։
Ուղիղ միացմամբ առաջարկում ենք հետևել գործընթացներին։