Ուկրաինական միանգամայն տեղղեկացված աղբյուրը հայտնում է, որ Կիեւում այլեւս չկա որեւէ տրամադրվածություն, որ Ալյասկայի հանդիպումը գոնե Ուկրաինայի մասով կարող է շեղվել նախնական պատկերացումներից:
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Թրամփն ու Պուտինը նախապես ամեն ինչի շուրջ համաձայնության են եկել։ Հանդիպումը ձևականություն է և պատրվակ՝ ամենակարևոր թեմաները դեմ առ դեմ քննարկելու համար։ Ուկրաինական ճգնաժամը պարզապես պատրվակ է կարևոր հանդիպման համար։
Ինչպես նշում է աղբյուրը, եթե Թրամփն ու Պուտինը նախապես չհամաձայնվեին, հանդիպում չէր լինի։ Թրամփը չէր ռիսկի դիմի ձախողման, ինչպես որ Պուտինը չէր թռչի Ամերիկա միայն վերնագրերի համար (ինչպես անում է Զելենսկին)։ Հարցն այն է, թե ինչ կասեն հանրությանը և ինչպես կխաղարկվի խաղը»։ (Տես նաեւ https://iravunk.com/?p=320440&l=am):
Ասնք, նաեւ պատվիրակությունների մակարդակն է խոսում Բանակցությունների մասշտաբի մասին: Այն է` Թրամփ-Պուտին գագաթնաժողովին կմասնակցեն.
Ամերիկյան պատվիրակության կազմում` Վենսը, Ռուբիոն, Ուիտկոֆը, Բեսանտը։
Ռուսաստանի պատվիրակության կազմում՝ Լավրովը, Ուշակովը, Բելոուսովը, Սիլուանովը և Դմիտրիևը։
Տես նաեւ https://t.me/iravunk/56305