ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ. Հակառակ պարագայում ունենալու ենք խաբված, մոլորված «նախիր», որ արածելու է իրեն հրամցված խոտը

Գիտությունը սկիզբ է առնում կրթությունից։ Բացառապես ուսյալ ազգն է ունակ, ընդունակ դիմագրավելու մարտահրավերներին քաղաքական, իրավական,  տնտեսական, առողջապահական, ռազմական հարթակներում։ Բացառապես, իրավամբ, ուսյալ ժողովրդի միջից ընտրյալ իշխանավորն է, որ կարող է տանել իր քաղաքացուն ճիշտ ճանապարհով՝ իր վրա վերցնելով արածի ու կատարածի պատասխանատվությունը, իրենից հետո թողնելով շինարարի, զորավարի, բարեպաշտի բարի անունը։ Հակառակ պարագայում ունենալու ենք խաբված, մոլորված “նախիր”,  որ արածելու է իրեն հրամցված խոտը, աշխարհին ու Աստծուն բողոքելու իր բախտից, բայց ոչ՝ խելքից։ Այստեղից էլ՝ հայի վերջին խելքը արտահայտությունը։ Իրենց միջից կերտելու են հերոսներ, հետո խաչելու են հարյուր տարի անց սրբացնելու համար։ 
Շատ չե՞ն արդյոք մեր հերոսները և քիչ՝ ուսյալ մարդիկ։ Անուսում երկրից դուրս են գալիս ապիկար քաղաքացիներ՝ բժիշկի, շինականի, իրավաբանի, իշխանավորի տեսքով, պատրաստ միմյանց խաբելու, քցելու, որպեսզի իրենց բաժին “խոտը” շատ լինի։

Լևոն Բաղդասարյան, փաստաբան

Leave a Comment