Օմանի կառավարությունը որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։