Քոչարյանական ընդդիմությունը ծառայում է Արեւմուտքին. Արթուր Ղազարյան


Ներքաղաքական

«Ես՝ Արթուր Ղազարյանս, 2018 թվականից աջակցել եմ ընդդիմությանը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին։ 2019 թվականին, երբ Ստոպա Սաֆարյանի կեղծ ցուցմունքի հիման վրա իմ դեմ քրեական գործ հարուցվեց և ինձ հետախուզում հայտարարեցին, ոչ մի ընդդիմադիր՝ կրկնում եմ, ոչ մեկը, այդ մասին չխոսեց։ Ինձ համար պատճառը պարզ էր. ես պրոռուսական հայացքներ ունեմ, իսկ ընդդիմությունը ծառայում է Արևմուտքին։

 

Հիմա եկել է ժամանակը՝ այս ընդդիմությանը տրորելու, և ես դա կանեմ մեծ սիրով։ Անկախ նրանից՝ ես պրոռուսական հայացքներ ունեմ, թե ոչ, նրանք ինձ հանդեպ պահեցին ամենաստոր ձևով։ Այդ ժամանակ ինձ աջակցեցին միայն Ռուսաստանի իշխանությունները։ Նրանք պաշտոնապես դադարեցրին Հայաստանի կողմից հայտարարված հետախուզումը Ռուսաստանի տարածքում։

 

Նայեք, թե ինչպես է այս ընդդիմությունը պայքարում իշխանության համար, բայց Արցախի հանձնման ժամանակ լուռ էին։ Անձնական շահերի համար կարող են դատարանների դիմաց հավաքվել և պայքարել, բայց Արցախի համար ժամանակ չունեին։

 

Եթե կան ընդդիմադիրներ, որոնք նեղանում են, որ իրենց ստոր եմ անվանում, կարող են գալ և պատասխան ստանալ։ Ես կոչ եմ անում բոլորին հեռու մնալ այս ընդդիմությունից։ Նրանք դավաճաններ են, հավատացեք, նրանց համար հայրենիքը միայն աշխատելու միջոց է, և ոչ ավելին», – գրել է քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ։

Leave a Comment