Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 51 հարց է

Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օր...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 14-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 51 հարց, որոնցից 48-ը չզեկուցվող է, 2-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Նշենք, որ նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը հաստատելու մասին ,

Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին,

Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին,

Ֆուտբոլիստներ Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու և այլ հարցերի մասին։

Leave a Comment