Ռոսկոմնադզորը հայտնել է Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերի սահմանափակման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռոսկոմնադզորը հայտնել է Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերի սահմանափակման մասին, հաղորդում է ՌԲԿ–ն։
«Իրավապահ մարմինների և քաղաքացիների բազմաթիվ դիմումների համաձայն՝ Telegram-ը և WhatsApp-ը դարձել են հիմնական ձայնային ծառայությունները, որոնք օգտագործվում են խաբեության և փող շորթելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավելու համար», – РБК-ին պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ռոսկոմնադզորից ընդգծել են, որ Telegram-ի և WhatsApp-ի ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում։