ՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի 2025 թվականի խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն և Եվրոպա լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Տոտենհեմը» Իտալիայի Ուդինե քաղաքի «Ֆրիուլի» մարզադաշտում հանդիպման հիմնական ժամանակն ավարտեցին ոչ ոքի՝ (2:2):

Լոնդոնցիների կազմում գոլերով աչքի ընկան Միկի վան դե Վենը (39-րդ րոպե) և Քրիստիան Ռոմերոն (48-րդ րոպե): Փարիզյան գրանդի կազմում պատասխանեցին Լի Կան Ինը (85-րդ րոպե) և Գոնսալու Ռամուշը (90+4-րդ րոպե):

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները (4:3):

Այսպիսով, փարիզյան ակումբը նոր մրցաշրջանը սկսում է նվաճած տիտղոսով՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթով, որն առաջինն է ակումբի պատմության մեջ:

Leave a Comment