«1993թ-ից Նիկոլն իր ադրբեջանամետ դիրքորոշման մասին բարձր արտահայտվում էր». Նարինե Կիրակոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը 93 թվականից, Բլեյանի հետ հանդիպումից հետո, երբ մենք 2 կուրսում էինք սովորում, արդեն իր ադրբեջանամետ դիրքորոշման մասին բարձր արտահայտվում էր։ Այսօր գրել է, թե 94 թվականից «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։
     Սուտ է ասում։
     Գործընթացը լուսաբանել ենք հարյուրավոր լրագրողներով։ Բոլոր փաստերը կան հրապարակված։ Այն, ինչ գրել է նիկոլը, դա իր և բլեյանական ծրագիրը զարգացնելու հետևանք է։
     Ով ո՞նց կարդարանա, կարևոր չէ, կարևորն այն է, որ դեռ կամ ես, ու դեռ բոլոր լրագրողները չեն մեռել, որ ասենք նիկոլը ոչ միայն սուտ է ասում, այլ դա փաստերով հերքելի է շատ հեշտ»:

Leave a Comment