Ուկրաինայում խաղաղության հույս կա. Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայում խաղաղության հույս կա, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եվրոպացի առաջնորդների առցանց հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

«Գնդակն այժմ Պուտինի կողմն է», – հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Եվրոպան և ԱՄՆ-ը, Նրա խոսքով, միավորված են Ուկրաինայում պատերազմն ավարտելու իրենց ցանկության մեջ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Թրամփի հետ զրույցն անվանել է «շատ լավ»:

«Այսօր Եվրոպան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ամրապնդել են ընդհանուր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում»,- ասել է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է, որ Թրամփը եվրոպացիներին վստահեցրել է, որ տարածքների փոխանակումը հնարավոր է քննարկել միայն Ուկրաինայի մասնակցությամբ:

Ուկրաինան պատրաստ է քննարկել տարածքային հարցեր, սակայն օկուպացված տարածքների իրավական ճանաչման մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Մերցը։

«Ցանկացած հարց, որը վերաբերում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը, չի կարող քննարկվել առանց մեր ժողովրդի մասնակցության և շրջանցելով Ուկրաինայի Սահմանադրությունը»,- կրկին կրկնել է Զելենսկին:

Նրա խոսքով ՝ գագաթնաժողովի բոլոր մասնակիցները համաձայն են, որ առանց Ուկրաինայի՝ տարածքային հարցերը լուծել չի կարելի։

Մակրոնի խոսքերով՝ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ցանկանում է հրադադարի մասին համաձայնության հասնել:

Leave a Comment