Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծի պող., 23/1 շենք) օգոստոսի 19-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի եւ մյուս 17 մեղադրյալների մասով առաջին դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում է Չախալյանի պաշտպան ԱԼԵՔՍԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանը կալանավորված է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման քրեական վարույթի շրջանակում։