
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի դեպքում, ասել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք քննարկեցինք առաջնագծում տիրող իրավիճակը։ Ես Թրամփին ասացի, որ Պուտինը բլեֆ է անում։ Տարածքային ամբողջականությանը վերաբերող ցանկացած հարց չի կարող քննարկվել առանց մեր ժողովրդի կամքի և Ուկրաինայի Սահմանադրությանը հակառակ։ Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ իմ դիրքորոշումը անփոփոխ է։ Մեր Սահմանադրությունում նշված է, որ սա մեր տարածքն է, և ես երաշխավորում եմ դրա իրականացումը։ Տարածքային հարցերը՝ միայն Սահմանադրության հաշվառմամբ»,- ասել է Զելենսկին։