Թրամփը գանգատվել է Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման «շատ անազնիվ» լրատվամիջոցների լուսաբանումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առաջիկա հանդիպումը Ռուսաստանի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ լուսաբանում են «շատ անազնիվ» լրատվամիջոցները։
«Շատ անազնիվ լրատվամիջոցները լուսաբանում են Պուտինի հետ իմ հանդիպումը։ Անընդհատ մեջբերում են աշխատանքից ազատված անհաջողակներին և իսկապես հիմար մարդկանց, ինչպիսին է Ջոն Բոլթոնը, որը քիչ առաջ ասաց, որ չնայած հանդիպումը տեղի է ունենում ամերիկյան հողի վրա, «Պուտինն արդեն հաղթել է»։ Ի՞նչ է դա նշանակում։ Մենք հաղթում ենք ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ։ Կեղծ լուրերը արտաժամյա են աշխատում (արտաժամյայի համար հարկ չկա՛)։
Եթե ես Ռուսաստանի հետ գործարքի շրջանակում անվճար ստանայի Մոսկվան և Լենինգրադը, կեղծ լուրերը դեռ կասեին, որ ես վատ գործարք եմ կնքել։ Բայց հիմա նրանց բռնացրել են։ Նայեք բոլոր իրական լուրերին, որոնք դուրս են գալիս նրանց ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ մասին։ Նրանք հիվանդ և անազնիվ մարդիկ են, ովքեր, հավանաբար, ատում են մեր երկիրը։ Բայց դա կարևոր չէ, քանի որ մենք հաղթում ենք ամեն ինչում»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Leave a Comment