Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին պաշտոնական այցով մեկնել է Լիբանան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Ջոզեֆ Աունի հետ, հաղորդում է Mehr-ը։
Լարիջանին չորեքշաբթի առավոտյան ժամանել է Բեյրութ՝ լիբանանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։ Այցի ընթացքում Լարիջանին հանդիպել և բանակցություններ է վարել Լիբանանի նախագահի հետ։
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ուղեկցող պատվիրակությունը և Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, քննարկվել են վերջին զարգացումները և երկու երկրների միջև փոխադարձ կապերի ամրապնդման ուղիները։
Լարիջանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին վերակառուցման ծրագրում՝ նախագահ Աունին փոխանցելով Իրան այցելելու Թեհրանի հրավերը։ Իրանցի պաշտոնյան բարձր է գնահատել նախագահ Աունի դերը Լիբանանում ազգային համերաշխության և միասնության պահպանման գործում՝ ընդգծելով, որ Իրանը չի միջամտում Լիբանանի ներքին գործերին։
Իր հերթին, նախագահ Աունը վերահաստատել է Լիբանանի մտադրությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները Իրանի հետ՝ ինքնիշխանության և փոխադարձ հարգանքի համատեքստում։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Լիբանանը բոլոր քաղաքացիների, ներառյալ՝ քրիստոնյաների և մուսուլմանների հայրենիքն է, հավելելով, որ պետությունը շահագրգռված է բոլոր լիբանանցիների պաշտպանությամբ։